ՈՂՋՈՒՅՆ

ԱՐՁԱԳԱՆՔ երաժշտական ընկերությունը իրենից ներկայացնում է երաժշտական, հեռարձակող, գովազդային,տեխնիկական սպասարկման ոլորտներում բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերող օղակների մի ամբողջություն:

Պրոֆեսիոնալ ձայնագրման ԱՐՁԱԳԱՆՔ ստուդիան (Echo international) հիմնադրվել է 1990 թ.-ին: 2015թ. ձայնագրման տուդիան ամբողջությամբ վերազինվեց ֆրանսիացի մասնագետ-գործընկերների, իսկ մաստերինգի ստուդիան՝ ամերիկացի մասնագետ-գործընկերների կողմից: Ներկայումս ստուդիաների ծառայություններից օգտվում են տարբեր երաժշտական ժանրերում հանդես եկող թե Հայաստանի, թե արտասահմանյան երգիչներ եւ խմբեր: 

Ընկերության ԱՐՁԱԳԱՆՔ ՊՐՈ ինժեներական կառույցը հիմնադրվել է 1996 թ-ին: Այն զբաղվում է.
- էներգահամակարգերի նախագծմամբ եւ փորձաքննությամբ (լիցենզիա No.13506-04), 
- լույսային եւ ձայնային սարքավորումների վաճառքով և տեղադրումով, սրահների ակուստիկայի հաշվարկներով, 
- բեմական սարքավորումների վարձույթով եւ սպասարկմամբ (ձայն, լույս, ֆերմաներ, գործիքներ, եւ այլն)

1997 թ. մայիս ամսից իր շուրջօրյա հեռարձակումը սկսեց ԱՐՁԱԳԱՆՔ FM 103,5 ռադիոկայանը: Եթեր հեռարձակվում է միայն ժամանակի քննությունն անցած երաժշտություն, լուրեր և իհարկե գովազդ: 2014 թ. հոկտեմբերից ռադիոն գործում է «ՄԿՌ–ՄԵԴԻԱ ԱՐՄԵՆԻԱ» հոլդինգի կազմում:
 
Արձագանք Շոուն (Show) որպես պրոդյուսերական կենտրոն գործում է դեռ երաժշտական ընկերության ստեղծման ակունքներից: Դա մի կենտրոն էր, որտեղ դրվեցին հայկական երիտասարդական բազմաժանր երաժշտության հիմքերը: Դա այն երաժշտական դարբնոցն էր, որտեղից ծնունդ առան մի քանի տասնյակ տաղանդավոր ստեղծագործողներ և կատարողներ: 

ԱՐՁԱԳԱՆՔ  երաժշտական  ընկերություն - ԱՐՁԱԳԱՆՔ Պրոդակշըն
 
Բարի գալուստ ardzagank.com

 

© 2008 Ardzagank LLC. Developed by Graphic Productions