ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ FM103.5

 

                                                                   ՁԵԶ ՀԵՏ, ՁԵԶ ՀԱՄԱՐ...

 

«ԱՐՁԱԳԱՆՔ» ռադիոկայանն իր առաջին ալիքը եթեր է արձակել է 1997թ.-ի Մայիսի 12-ին:


ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ` Եղիշե Պետրոսյան` «ԱՐՁԱԳԱՆՔ» ընկերության նախագահ, Արտավազդ Բայաթյան` ռադիոկայանի տնօրեն :
Ապահովվում է 24 ժամ կենդանի եթեր:

Ունի 1 200 000 պոտենցիալ լսարան:

 

«ԱՐՁԱԳԱՆՔ» ռադիոկայանի FM103.5 ՄՀց հաճախականության ռադիոալիքը տարածվում է ոչ միայն Երևանում այլև մերձակա շրջաններում` Արարատյան դաշտավայր, Աբովյան, Չարենցավան, Ապարան, Թալին, Հոկտեմբերյան, մասամբ` Վարդենիս և Գավառ: 

Ռադիոկայանում ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ հմուտ հաղորդավարներ և երաժշտավարներ` DJ-ներ: 

Արձագանքը հայալեզու ռադիոկայան է, բացառապես սեփական արտադրության ծրագրերով, որոնք ուշագրավ են բոլոր տարիքային խմբերի համար, մատչելի` իրենց բնույթով և մատուցմամբ:

 

«ԱՐՁԱԳԱՆՔ» ռադիոկայանը ներկայացնում է ամենաբազմաոճ և բազմաժանր երաժշտա-ինֆորմացիոն ծրագրեր, խաղեր և լրատվություն:

 

Մատուցվում են երաժշտական բոլոր ժանրերն ու ոճերը, աշխարհի ժողովուրդների ստեղծագործությունները (ամեն օր դասական երաժշտություն, ջազ, ռոք, գործիքային երաժշտություն, Euro-MIX, Asia-MIX, France-MIX, էթնիկ երաժշտություն և այլն): Ուշադրության կենտրոնում են հատկապես հայ ստեղծագործողներն ու կատարողները: Նրանց է տրամադրվում ընդհանուր երաժշտական եթերի մոտ 50%-ը: Մեր ռադիոկայանով են հեռարձակվում հայկական ամենաթարմ երաժշտական համարները, երգեր, որոնք դեռ ոչ մի ռադիոկայանի եթերում կամ հեռուստատեսությամբ չեն հնչել:

 

Շաբաթական եթեր են հեռարձակվում հայկական նոր ստեղծագործությունների առնվազն չորս պրեմիերաներ:

 

«ԱՐՁԱԳԱՆՔ» ռադիոկայանին  են վստահում իրենց ստեղծագործությունների պրեմիերաները հայ գրեթե բոլոր կատարողները, հյուրընկալվում են ռադիոկայանում և միայամանակ հաղորդակցվում են մեր  ունկնդրի հետ:

Լսարանի հետ ապահովվում է անընդհատ ինտերակտիվ կապ, որը ռադլսողի հետ անմիջական հաղորդակցման, նրա ուրախությունը կիսելու, կենցաղի մի մասը կազմելու հետաքրքիր տարբերակ է:

 

Եթերում զվարճալի ծրագրերի, պատվերով համերգների, և մրցանակային խաղերի կողքին իրենց ուրույն տեղն ունեն պոեզիան, գրական հաղորդաշարերը, ինտելեկտուալ վիկտորինաներն ու լրատվությունը:

 

«ԱՐՁԱԳԱՆՔ»-ը միակ ռադիոկայանն է, որն իր ստեղծման առաջին իսկ օրերից գեղեցիկ կերպով մատուցում է հայկական եվ արտասահմանյան պոեզիա ու էլի մի շարք գրական հաղորդաշարեր, սովորեցնում ճիշտ խոսել հայերեն եվ թափանցում դարավոր իմաստությունների մեջ:

 

Միաժամանակ սա միակ ռադիոկայանն է, որը թողարկում է ձայնասկաառակներ պոեզիայի և երաժշտության հիանալի համադրությամբ:

 

Հայկական հեքիաթների հեռարձակման առումով «ԱՐՁԱԳԱՆՔ»-ը կրկին միակն է:

 

«ԱՐՁԱԳԱՆՔ» ռադիոկայանը մեծապես նպաստում է Հայաստանում գործող մշակութային գործիչներին, երաժիշտներին եվ բիզնես-ընկերություններին` հանդիսանալով  բազմաթիվ միջոցառումների ինֆորմացիոն հովանավոր:

     Մասնակցում է բազմաթիվ բարեգերծական արշավների:

 

Մարզերում եվ այլ երկրների հայկական գաղութներում  «ԱՐՁԱԳԱՆՔ»-ը ցանկալի հյուր է, քանզի «ԱՐՁԱԳԱՆՔ»-ը քարոզում է լինել հայրենիքի արժանի քաղաքացի, գիտակցել ընտանիքի դերն ու կարևորությունը, հարգել այն; սիրել ու լինել հայկական մշակույթի պահապանն ու կրողը:

Շաբաթվա հարցումը
Քվեարկեք ստորև թվարկված թեկնածուների օգտին:
 
Madonna - Give It 2 Me
Annie Lennox - Love Is Blind
Donna Summer - Stamp Your Feet
Rasmus - Livin In A World Without You
Seal - Amazing
 
 
Որոնում կայքում
Գրեք որոնման բառը
© 2008 Ardzagank LLC. Developed by Graphic Productions