ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ FM103.5 | ԳՈՎԱԶԴ
ՀԻՇԵ´Ք, ՄԵՐ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՁԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՊԱՌՈՂՆ Է:
«ԱՐՁԱԳԱՆՔ» ընկերությունն առաջարկում է տարբեր տեսակի գովազդային համագործակցություն, մասնավորապես գովազդի տեղադրում ռադիոեթերում:
«ԱՐՁԱԳԱՆՔ» ռադիոկայանում ակտիվ գործում է գովազդային ծառայության բաժինը, որի հմուտ մասնագետները պատրաստ են ստեղծել գովազդվող նյութի ներկայացման այնպիսի տարբերակներ, որոնք Ձեր արտադրանքը կդարձնեն ճանաչված և ամենակարևորը` սիրելի, կօգնեն Ձեզ գտնել այն թիրախային խումբը, որի համար նախատեսված է Ձեր արտադրանքը կամ ծառայությունը:
Մատչելի գները, հեռարձակվող բազմաժանր ու բարձրաճաշակ երաժշտությունը, ծրագրերի բազմազանությունն ու ժամային տեղաբաշխման ճկուն համակարգը թույլ են տալիս պատվիրատուին առաջարկել գովազդի հեռարձակման արդյունավետ ցանց, անգամ որոշել գովազդի դրական ազդեցության ժամկետները:
«ԱՐՁԱԳԱՆՔ» ռադիոկայանը գովազդ է եթեր արձակում 20 րոպե պարբերականությամբ:
Գովազդային հոլովակները արտադրվում են տեղում` «ԱՐՁԱԳԱՆՔ» ստուդիայում, որը լիդեր է ձայնագրող ընկերությունների շարքում:
Մեր ստուդիայում են հնչյունավորվել Nescafe, Coca-Cola, Sprite, Fanta, Rich, Big Bubble, Tage, Ghoncheh ապրանքանիշերի գովազդային հոլովակները (երգային), որոնք միշտ լավագույնն են ճանաչվել տարբեր մրցույթներում մեր հանրապետությունում և տարածաշրջանում:
Ելնելով ձեռնարկության բնույթից մենք առաջարկում ենք հովանավորություն այն ծրագրերի ընթացքում, որոնք հատկապես` առավել մեծ լսարան են ապահովում և հնարավորություն տալիս գովազդատուին առավելագույնս ներկայացնել իր արտադրանքը կամ ծառայությունը: Տարբեր խրախուսական մրցանակներով, ինտերակտիվ կապի կիրառմամբ ու պարբերական ծանուցումներով ունկնդիրների ուշադրությունն էլ ավելի ենք սևեռում դեպի այդ ժամը կամ հաղորդաշարը` երբեմն նույնիսկ հովանավորվող հաղորդաշարի կամ ռադիոխաղի թողարկումները դարձնելով մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը:
Մենք բանեցնում ենք բազում տարբերակներ գովազդվող նյութը հանրայնացնելու համար – ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱՅԴ ՓՈՐՁԸ:
Պատրաստվում են նաև անվանական ծրագրեր (մրցանակային խաղեր) հատուկ որևէ ընկերության համար, ըստ պատվերի` էքսկլյուզիվ հովանավորության կարգով:
Եվ հետո` ռադիոն լավագույն «զրուցակից» է, քանի-որ FM կայանում կապն ունկնդրի հետ անընդհատ ապահովված է: Ռադիո լսում են տանը (հանգստանալիս, աշխատելիս, խոհանոցում, թեկուզ լրատվություն կամ ժամ իմանալու համար), աշխատավայրում, մեքենայում, հասարակական տրանսպորտում: Նաև կարևոր մի հանգամանք` ռադիոն համարվում է ամենամատչելի, ամենաարդյունավետ ու ամենաէժան գովազդային միջոցը (20 անգամ էժան, քան հեռուստատեսությունը):
Գովազդային ծառայության հեռախոսահամար` (374 10) 65 00 14: