ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ FM103.5 | ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ԻՆՉՈՒ՞ Է ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ՍՏԱՆՈՒՄ ԱՅԴՔԱՆ ՄԵԾ ԹՎՈՎ ՊԱՏՎՈԳՐԵՐ, ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ... ՔԱՆԶԻ...
1. ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է:
ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ մեր հանրապետությում իրականացվող կարևոր նշանակություն ունեցող միջոցառումների, համերգների, ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավոր, գործընկեր կամ աջակից է: Իրականացվելիք միջոցառումների համար ռադիոկայանը ոչ միայն գովազդում է դրանք այլև լուսաբանում ողջ ընթացքը որոշակի ծրագրերի, կազմակերպիչների հետ հարցազրույցների և ռեպորտաժների տեսքով:
1999թ.-ին «Ճամփորդական գործակալների միությունը» ճանաչել է ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ տնօրեն Արտավազդ Բայաթյանին միության անդամ:
1999թ.-ին «Հայ գործարարների և բիզնեսմենների միության» կողմից ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻՆ շնորհվել է ԴԻՊԼՈՄ «Երևանում տուրիզմի առաջին միջազգային ցուցահանդեսում» ակտիվ մասնակցության և լուսաբանման համար:
2001 և 2002թթ. ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ է ստացել Լավագույն երգի «Սայաթ-Նովա 2001» և «Սայաթ-Նովա 2002» համահայկական մրցանակաբաշխության մրցույթը գովազդելու և լուսաբաելու համար:
2001-2006թթ. «Logos EXPO Center»-ի կողմից կազմակերպած բոլոր ցուցահանդեսների ինֆորմացիոն գործընկեր: 2002թ.-ին «Logos EXPO Center»-ի կողմից ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻՆ շնորհվեց ՈՍԿԵ ՄՈՆՈՒՍԿՐԻՊՏ «Պոլիգրաֆիա, Տպագրություն, Գովազդ - EXPO 2002» ցուցահանդեսը գովազդելու և լուսաբանելու համար:
2002թ.-ին «Կույրերի հոգատարության Մնոյան հիմնադրամի» կողմից ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻՆ տրվեց ՊԱՏՎՈԳԻՐ «Երևանի չտեսնող և տեսողության մնացորդներով շախմատիստների 2002թ. անհատական եզրափակիչ առաջնությունում» ինֆորմացիոն աջակցություն ցուցաբերելու համար:
2002թ.-ին ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ «2002Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ»
ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ է ստացել նաև մի շարք կազմակերպություններից ևս հետևյալ միջոցառումներին ինֆորմացիոն աջակցություն ցուցաբերելու համար
2002թ. - «Սարեկ» ՍՊԸ` «AL Studio» - «Երևանյան Ինտելեկտ» բարեգործական մրցույթ փառատոն:
2002թ. - «Գախեքս» երիտասարդական միություն – տարվա ընթացքում բոլոր միջոցառումները:
2002թ. - «Միսս Ուսանողւհի» գրասենյակ - «Միսս Ուսանողւհի 2002»:
2002թ. - «Ուսանողական մշակութային կենտրոն» - «Ժողովրդական գործիքների ԴՀՈԼ - ԴՈՒԴՈՒԿ փառատոն»:
2002թ. - «Կապույտ թռչուն» Մանկապատանեկան Բարեգործական Հասարակական Կազմակերպություն - «Փրկիր մանկությունը` կփրկես ազգիդ ապագան» բարեգործական արշավ:
2002թ. - «Նախաբեմ» կրթամշակութային միություն հասարակական կազմակերպություն - «Նռան հատիկ» հանրապետական թատերական փառատոն:
2002-2003թթ. - «ԲԵՄ» ՍՊԸ - բոլոր միջոցառումները:
2003թ. - «Սարեկ» ՍՊԸ` «AL Studio» - «Ֆոտոմոդել 2003»:
2003թ. - «Սարեկ» ՍՊԸ` «AL Studio» - «Ազգային շնորհ» համահայկական բարեգործական մրցույթ փառատոն:
2. ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՓԱՌԱՏՈՆԵՐԻ, ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ, ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԵՎ ՔԱՐՈԶ-ԱՐՇԱՎՆԵՐԻ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ, որոնցում միշտ հաղթող է հանդիսանում իր պատրաստած գովազդային հոլովակներով ու արշավներով, հեռարձակվող նյութերով ու ակտիվ մասնակցությամբ:
3. ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՄԲ` նրանց մասնակից դարձնելով համապատասխան դասընթացների և գործնական աշխատանքների:
4. ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՎ ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԵՆ ԳՐՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ: