Հուլիսի 1-ին ԱՐՁԱԳԱՆՔ Ռադիոկայանի ՄԱՅՐԻԿՆԵՐ ԵՎ ԲԱԼԻԿՆԵՐ նախագիծն իր գործընկերների ընկերակցությամբ այցելեց Երևանի Մարի Իզմիրլյան մանկատուն: Մանկատան երեխաներին մատուցվեց ոչ միայն անուշեղեն /ԴԱՐՈՅՆՔ ընկերության կողմից/ ու էկոլոգիապես մաքուր աղբյուրի ջուր /ԲՅՈՒՐԵՂ ընկերության կողմից/, այլև երգ ու պար, հաճելի ակնթարթներ: Մեզ էին միացել Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ-ի երգի-պարի համույթը և երեխաների սիրելի պարոն ԲՈՒՄԸ: Միջոցառումը վարում էր ՄԱՅՐԻԿՆԵՐ ԵՎ ԲԱԼԻԿՆԵՐ ծրագրի հաղորդավար Մերին.
Մանկատան սաները խոստովանեցին, որ միջոցառումն իրենց շատ դուր եկավ և մեծ հաճույքով կրկին կհյուրընկալեն մեզ: