ՈՂՋՈՒՅՆ
ԱՐՁԱԳԱՆՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ իրենից ներկայացնում է երաժշտական, մշակութային, եթերային, գովազդային, տեխնիկական սպասարկման ոլորտներում բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերող օղակների մի ամբողջություն:
ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏՈՒԴԻԱՆ ստեղծվել է 1990թ.: Հագեցած է արդի պահանջերը բավարարող բոլոր սարքավորումներով, գործիքներով և որ ամենակարևորն է` մասնագետներով: Այստեղ ձայնագրվում է դասական, ժողովրդական, հոգևոր երաժշտություն, ջազ, երգչախմբային կատարումներ, երաժշտություն ներկայացումների, ֆիլմերի համար:
ԱՐՁԱԳԱՆՔ ՇՈՈՒՆ պրոֆեսիոնալ է համերգների, շնորհանդեսների, հանդիսավոր արարողությունների կազմակերպման առումով: Դրանց տեխնիկական սպասարկումն ապահովում է ընկերության մյուս օղակը` ԱՐՁԱԳԱՆՔ ՊՐՈՆ, որը պատվիրատուներին է առաջարկում հեռահաղորդակցության, ձայնային, լուսային և իրազեկման /public address/ սարքավորումներ:
ԱՐՁԱԳԱՆՔ ՊՐՈԴՅՈՒՍԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ առաջիններից մեկն էր, որ մեր հանրապետություն էր հրավիրում խորհրդային ու արտասահմանյան երգիչների:
ԱՐՁԱԳԱՆՔ FM103.5 ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆ ապահովում է ոչ միայն արդի պահանջները բավարարող որակյալ եթեր, այլև ակտիվ արտադրական աշխատանքներ է իրականացնում համաշխարհային բրենդերի գովազդային հոլովակների վերաձայնագրման ու ադապտացման գործում:
Եվ վերջապես, 2005թ.-ին հիմնված ԱՐՁԱԳԱՆՔ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ օղակը հայ-ֆրանսիական ասոցիացիա է, որի նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը Եվրոպայում, և ընդհակառակը` եվրոպականը, մասնավորապես` ֆրանսիականը, Հայաստանում:
Այսօր ԱՐՁԱԳԱՆՔԸ վերահաստատում է իր դիրքերը նոր իմիջով և նորաոճ, հետաքրքիր ինտերնետային կայքով:
Բարի գալուստ ardzagank.com: