ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏՈՒԴԻԱ

 

ՄԵՆՔ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ՉԵՆՔ ՍՏԵՂԾՈՒՄ, ՄԵՆՔ ԼՈՒԾՈՒՄ ԵՆՔ ԴՐԱՆՔ:

 

ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏՈՒԴԻԱՆ ստեղծվել է 1990-1991թթ.:

Հիմնադիրներն են սիրված ու ճանաչված ԱՐՁԱԳԱՆՔ համույթի անդամներ Եղիշե Պետրոսյանն ու Արտավազդ Բայաթյանը:

 

Ստուդիան հագեցած է արդի պահանջերը բավարարող բոլոր սարքավորումներով, գործիքներով և որ ամենակարևորն է` մասնագետներով:

 

ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏՈՒԴԻԱՆ իր ոլորտի առաջատարն է մեր հանրապետությունում: Այստեղ ձայնագրվում է դասական, ժողովրդական, հոգևոր երաժշտություն, ջազ, երգչախմբային կատարումներ, երաժշտություն ներկայացումների, ֆիլմերի համար:

 

Իր ձայնագրություններն է այստեղ արել Ջիվան Գասպարյանը, Հայաստանի Ջազ նվագախումբը: Այստեղ ալբոմներ են ձայնագրել բազմաթիվ արտասահմանյան երաժիշտներ, որոնք Հայաստան այցելելով` համոզվել են, որ այս ստուդիայում կատարած ձայնագրությունը կարող է դուրս գալ համաշխարհային շուկա:

 

1999թ-ից ստուդիան հանդիսանում է համաշխարհային երաժշտության խոշորագույն արտադրողներից մեկի` Rounder Group ֆիրմայի ներկայացուցիչը Հայաստանում:

 

Ինտեգրված է Միջազգային CMC Records ձայնագրող ստուդիաների միության մեջ, որում ընդգրկված են մոտ 120 ստուդիաներ տարբեր երկրներից, որոնցից ստանում է անգամ դեռ հրատարակման փուլում գտնվող օրիգինալ ձայնագրություններ, հանդես գալիս իր գնահատականներով ու եզրակացություններով: Իր հերթին, նրանց է ուղարկում իր նոր կատարած աշխատանքներից, ներկայացնելով մեր` հայկական երաժշտական տեսակն ու պոտենցյալը:

 

Համագործակցում է համաշխարհային Naxos World ընկերության հետ, որին ներկայացնում է զուտ հայկական երաժշտություն, հայկական մշակույթ. այսօր համաշխարհային շուկայում մի շարք էթնիկ ստեղծագործությունների կողքին վաճառվում է հայկական դուդուկի, ժող. գործիքների երաժշտություն:

 

ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏՈՒԴԻԱՅԻ շնորհիվ Արմեն Գրիգորյանի ձայնասկավառակը վաճառվում է համաշխարհային շուկայում:

 

Ստորև ներկայացված են ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏՈՒԴԻԱՅԻ մյուս ծառայություններից մի քանիսը, որտեղ ևս կարելի է համագործակցություն իրականացնել.

 

1. Արձագանք Ստուդիան ի զորու է իրականացնել ցանկացած տիպի համերգային ծրագիր, շնորհանդես, հոբելյան և այլն` առաջարկելով նաև այնպիսի հատուկ ծրագրեր, որոնք կարող են շուկայում հետքրքրություն առաջացնել որևէ ֆիրմայի կամ կազմակերպության նկատմամբ:

 

2. Աուդիոերիզների, ձայնասկավառակների, տեսաերիզների արտադրություն, դրանց կազմերի վրա գովազդային լոգոների տեղադրում:

 

3. Արտադրանքի տուփերում գովազդային օրացույցների կամ տվյալ ֆիրմային վերաբերող նյութերի տեղադրում:

 

4. Ձայնագրված նյութի մեջ գովազդային հոլովակների տեղադրում (4-6 հատ):

 

5. Ազդագրերի վրա գովազդային լոգոների տեղադրում:

 

6. Արձագանք Ստուդիայի կազմակերպած համերգներին ու նկարահանումներին գովազդային վահանակների տեղադրում:

 

ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏՈՒԴԻԱՆ ԻՐ ԿԱՅՈՒՆ ՏԵՂՆ ՈՒՆԻ ՀՀ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ:

 

Որոնում կայքում
Գրեք որոնման բառը
© 2008 Ardzagank LLC. Developed by Graphic Productions