ԱՐՁԱԳԱՆՔ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ

 

ԱՐՁԱԳԱՆՔ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼԸ հայ-‎‎ֆրանսիական ասոցիացիա է, որի նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը Եվրոպայում, և ընդհակառակը` եվրոպականը Հայաստանում, մասնավորապես` ֆրանսիական մշակույթը:

 

ԱՐՁԱԳԱՆՔ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼԸ ստեղծվել է 2005 թ.-ի հոկտեմբերին:

 

Ընկերության այս օղակը հանդես է գալիս բազմաթիվ նախագծերով. համերգներ, փառատոներ, CD-ների թողարկում ու վաճառք համաշխարհային շուկայում:

 

Տարբեր երկրների բարեկամության և դրանց մշակույթների մերձեցման նպատակով ԱՐՁԱԳԱՆՔ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼԻ կողմից ծրագրվում է կազմակերպել միջպետական մրցույթ-փառատոներ ու հանդիսություններ:

 

ԱՐՁԱԳԱՆՔ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼԸ հնարավորություն է տալիս տեղական արտիստներին հանդես գալ եվրոպական երկրներում ինչպես մենահամերգներով, այնպես էլ ապահովում է նրանց մասնակցությունը միջազգային տարբեր նախագծերում` միաժամանակ ցուցաբերելով միջազգային ստանդարտներին համապատասխան իրավաբանական աջակցություն:

 

Յուրաքանչյուր տարվա վերջում ԱՐՁԱԳԱՆՔ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼԸ նախատեսում է կազմակերպել ամփոփիչ միջոցառումների շարք` մասնակցությամբ հայ եվ եվրոպացի արվեստագետների:


Որոնում կայքում
Գրեք որոնման բառը
© 2008 Ardzagank LLC. Developed by Graphic Productions